8 սեպտեմբերի 2016 - 13:22 AMT
Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ վիրահատվելու

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրահատելու համար: Այս մասին ասել է Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

«Սեպտեմբերի 8-ին Պավլիկ Մանուկյանը կենթարկվի հետազոտության, ենթադրում եմ, որ վիրահատությունը տեղի կունենա վաղը», - ասել է նա, գրում է Tert.am-ը:

Մանուկյանը հուլիսի հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդրոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Մեկ վիրահատություն նա արդեն տարել էր:

Նրան է մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանուկյանի վերաքննիչ բողոքը, և նա շարունակում է մնալ երկամսյա կալանքի տակ: