Simon & Schuster հրատարակչությունը լույս կընծայի հայտնի ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի անտիպ գործերը:
Ֆիցջերալդի ընթերցողին անհայտ գործերը նախատեսվում է հրատարակել 2017-ի ապրիլին: Այդ ստեղծագործությունները չեն հրատարակվել XX դարի 30-ականներին, քանի որ խմբագիրներն այլ ոճ էին ակնկալում գրողներից:
Simon & Schuster հրատարակչությունը խոստանում է, որ լույս ընծայվող գործերում հեղինակն ավելի հակասական է, ավելի անկաշկանդ` «առանց գրաքննության», քան նախկինում տպված նյութերում, հայտնում է Daily.afisha-ն The Guardian-ի վրա հղումով:
Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով: «Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»: «Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։