2 մայիսի 2007 - 18:48 AMT
Հայոց ցեղասպանությունը բաց վերք է, այլ ոչ թե Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց
«Վարչապետ Էրդողանն ու իր Ադրարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) իրենց կրոնական հանդուրժողականության եւ արդար կառավարման սկզբունքները կյանքի կոչելու հնարավերություն ունեն»,- այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցարույցում ասել է Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Սակայն, ըստ նրա, թուրքական կառավարությունը հետեւում է ավանդական ազգայնամոլական քաղաքականությանը, մեղադրելով ուրիշ մարդկանց եւ խմբերին` իրականությունից շեղելու նպատակով: «Հայոց ցեղասպանությունը բաց վերք է. մենք դրա մասին չենք խոսում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Ընդհակառակը, մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, եթե ցանկանում է անկեղծ լինել իր ժողովրդի հետ եւ նրան տանել դեպի առավել լավ ապագա: Վերջերս Թուրքիան համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ է արել հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրական դիրքորոշումից շեղելու համար: Մենք Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի (Turkish Armenian Reconciliation Commission, TARC) երեքամյա աշխատանքի փորձ ունենք, սակայն Թուրքիան չի ընդունել շահագրգիռ կառավարությունների հանձնարարականները. այդ սխալը բացասական կազդի Թուրքիայի վրա»,- ասել է Գրիգորյանը: