8 սեպտեմբերի 2016 - 20:12 AMT
ՀՀԿ պատգամավոր. Քննարկելու ենք Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը

ՀՀԿ Գործադիր մարմինն ու խորհուրդը կքննարկեն Երևան նախկին քաղաքապետ, «Գազպրոմ-Մեժրեգիոնգազ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը:

Այս մասին է հայտարարել լրագրողներին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, հայտնում է Tert.am-ը:

Հարցին՝ կան արդյոք Կարեն Կարապետյանից բացի այլ թեկնացուներ, Զաքարյանը պատասխանել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ»:

Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տվել սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստի ընթացքում: Վարչապետի փոփոխության մասին լուրերը շրջանառվում էին վերջին մի քանի օրերի ընթացքում:

Կարդացեք նաև. Հովիկ Աբրահամյան, թվապատում. Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը