2 մայիսի 2007 - 19:07 AMT
TARC-ն ավարտել է իր աշխատանքը, քանի որ կատարել է իր առաքելությունը
TARC-ն ավարտել է իր աշխատանքը, քանի որ մենք արեցինք ինչ պետք է անեինք եւ դա միակ պատճառն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Նրա խոսքերով, ենթադրվում է, որ աշխատանքները կտեւեն մեկ տարի: «Սակայն անցավ երեք տարի, մինչ մենք կարողացանք հանձնարարականներ ներկայացնել կառավարություններին: Իհարկե մենք գիտենք, թե որքան հանդիմանություններ են առաջացրել գործընթացն ու ներկայացված փաստաթղթերը, սակայն TARC անդամները գիտեին, թե իրականում ինչ է կատարվում եւ կարողացան ավարտել աշխատանքը»,- ասել է Գրիգորյանը:

Նշենք, որ Հայ-թուրքական համձայնեցման հանձնաժողովը (TARC) գործել է 2001 թվականի հուլիսից մինչեւ 2004 թվականի ապրիլ: