3 մայիսի 2007 - 15:09 AMT
Կոնգրեսականները հրաժարվել են հավանություն տալ Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ծախսերին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ռազմավարական սպառազինության ենթակոմիտեն հրաժարվել է հավանություն տալ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի տեղակայման ծախսերին: Ենթակոմիտեն միաձայն դեմ եղավ 160 մլն դոլար կազմող ծախսերին, ուղղված Լեհաստանում հրթիռների տեղակայմանը, հաղորդում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Financial Times-ին:

Ավելի վաղ այս տարի Ջ.Բուշը խնդրել էր Կոնգրեսին հաստատել Եվրոպայում
ՀՀՊ տարրերի տեղակայմանն ուղղված 310 մլն դոլարի ֆինանսավորումը: Բացի Լեհաստանում տասը հրթիռների տեղակայումից, այդ ծրագիրը նախատեսում է նաեւ ՌԼԿ-ի կառուցում Չեխիայի տարածքում: Ծախսերի քննարկումը դեռեւս չի ավարտվել, հավանություն կարող է տալ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ամբողջական կազմը: