10 սեպտեմբերի 2016 - 11:56 AMT
Հայ երգարվեստը ներկայացվել է Ինդոնեզիայի օպերայի գալա համերգին

Սեպտեմբերի 7-ին Ջակարտայում կայացել է Ինդոնեզիայի օպերայի կազմակերպության 10-ամյակին նվիրված գալա համերգ, որին առաջին անգամ ելույթ է ունեցել հայ երգչուհի Գայանե Վարդանյանը:

Լայն լուսաբանման արժանացած գալա համերգին հրավիրված էր մասնակցելու 10 երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը:

Ինդոնեզիայի հանդիսատեսի առջև հանդես եկող առաջին հայ արվեստագետի կատարումը արժանացել է բարձր գնահատականի, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Որպես միջոցառման հովանավոր երկիր՝ Հայաստանի վերաբերյալ հատուկ բաժին է զետեղվել հանդիսատեսների համար պատրաստված հատուկ տեղեկատվական գրքույկում: