10 սեպտեմբերի 2016 - 13:36 AMT
Հալեպը կրկին գնդակոծվել է. Սալահ-էդ-Դին թաղամասում 7 խաղաղ բնակիչ է զոհվել

Հալեպում գրոհայինների կողմից իրականացրած գնդակոծության հետևանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել: Եվս 24 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հիմնական հարվածը հասցվել է Սալահ-էդ-Դին թաղամասին, այստեղ ավելի քան 15 ռումբ է ընկել, «Կոմսոմոլսկայա պրավադա»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Քաղաքի արևելյան մասը գտննվում է ծայրահեղական խմբավորումների վերահսկողության ներքո:

Ռազմական գործողությունները Հալեպում ակտիվացել են հուլիսի 31-ից: Այս ընթացքում զոհվել է 212 մարդ, 874 մարդ վիրավորվել է: