10 սեպտեմբերի 2016 - 16:02 AMT
Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

4 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ կալանավորված Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը:

Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների և կնոջ հորդորներից հետո, գրում է Ա1+-ը:

«Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացված է ձախ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ հացադուլի մեջ»,- ասել է պաշտպանը:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործը կուղարկվի դատարան:

Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը ևս մեկ ամսով երկարացնելու համար: Միջնորդության քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: