12 սեպտեմբերի 2016 - 17:03 AMT
Միհրան Հարությունյանին ՌԴ հայ համայնքը 2.5 մլն ռուբլի է նվիրել

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում Միհրանին են դիմավորել հայկական համայքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ըմբիշին է փոխանցվել 2.5 միլիոն ռուբլիի կտրոն: Հարությունյանի պատվին նաև ավտոմեքենաների շքերթ է կազմակերպվել, գրում է Tert.am-ը:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ և անարդար մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

Կարդացեք նաև՝ Մարզիչ. Պայքարելու ենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու համար