Պակիստանի Շիքարպուր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել տոնական աղոթքի ժամանակ: Տուժել է 10 մարդ, այդ թվում 2 ոստիկան, հայտնում է Gazeta.ru-ն Dawn-ի վրա հղումով:
Ըստ ոստիկանության, հարձակումը կատարել են մահապարտ ահաբեկիչները: Նրանք չորսն են եղել: Մահապարտներից մեկը գործի է դրել պայթուցիկը, երկրորդը փախել է պատահարի վայրից: Արդյունքում տուժել է 10 մարդ:
Մյուսները չեն կարողացել հարձակումն իրագործել, քանի որ ոստիկանությունը հասցրել է կանգնեցնել նրանց մուտքի մոտ` կասկածելի համարելով: Նրանք ևս փորձել են թաքնվել, սակայն ահաբեկիչներից մեկին ձերբակալել են, մյուսը սպանվել է:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 2-ին անհայտ զինյալները Պակիստանի Պեշավար քաղաքից ոչ հեռու հարձակվել էին քրիստոնյա համայնքի վրա: