13 սեպտեմբերի 2016 - 13:53 AMT
Ազնավուրը բեմական գործունեության 70-ամյակը կնշի միակ համերգով Վերոնայում

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի միակ համերգով Իտալիայում: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Վերոնայի «Արենա» մարզադաշտում:

92-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. իր անմոռանալի և եզակի ձայնով, որը նրան բերեց Շառլ Aznavoice կոչումը, երգի մեծ վարպետը հմայել է ավելի քան 94 երկրի բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ նրա երգացանկը բաղկացած է 1200 երգից և 264 ալբոմից, գրում է Italia-ru-ն:

Ինչպես պնդում է Ազնավուրը, հոբելյանական համերգը Վերոնայում լինելու է էպիկ, ինտիմ և շռյալ` նվիրված իր սիրուն հանդեպ Իտալիայի և իտալացի հանդիսատեսի:

Ընթերցեք նաև. Իսրայելը նամականիշ կտպի հրեաներին փրկած Ազնավուրի ծնողների հիշատակին