13 սեպտեմբերի 2016 - 14:50 AMT
Քաշաթաղի նորակառույց դպրոցն անվանակոչվել է Ռոբերտ Աբաջյանի պատվին

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոսի Ռոբերտ Աբաջյանի անունով: Այս մասին գրում է Artsakhpress.am-ը՝ «Հայրենասեր» կազմակերպության նախագահ Նելլի Մարտիրոսյանին հղումով:

Դպրոցը կառուցվել է հենց «Հայրենասեր» կազմակերպության հանգանակությունների միջոցներով:

«Իմացիր, որ քո պաշտպանածը շենացնելու եմ Հերիկի պես այնքան ժամանակ, որքան կենդանի եմ ու շնչում եմ։ Ես քեզնից ժառանգություն եմ ստացել հայոց հող, որը մեկ անգամ ևս սրբացավ քո ու քո զինակից ընկերների արյունով»,- ասել է Նելլի Մարտիրոսյանը:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է Քառօրյա պատերազմի ընթացքում՝ ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: