5 մայիսի 2007 - 16:30 AMT
Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրել է Էրդողանին օրենքի չպահպանման դրդման մեջ
Անկարայի գլխավոր դատախազությունը մայիսի 4-ին հետքննություն է սկսել Թուրքիայի վարչապետ եւ Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Ինչպես հայտնել է CNN Turk-ը, դատախազությունը մեղադրում է կառավարության ղեկավարին «ժողովրդի շրջանում վախ ու պանիկա տարածելու» եւ «օրենքի չպահպանման դրդման» մեջ:

Էրդողանի մեղադրանքների համար առիթ է հանդիսացել նրա բացասական արտահայտությունները Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անցած չորեքշաբթի վարչապետը ՍԴ-ի որոշումը անվանել է հարված ժողովրդավարությանը: «Նախագահի ընտրության խորհրդարանական գործընթացը կանգնեցվել է,- հայտարարել է վարչապետը: Այդ որոշումը գնդակ է արձակված ժողովրդարավարության նկատմամբ»:

Ինքը Էրդողանը մերժում է մեղադրանքները եւ բացատրում է, որ դա իր ռեակցիան էր Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի հայատարարության նկատմամբ: Վերջինս ասել է, որ եթե առաջին փուլը չեղյալ չհայտարարվի, ապա երկիրը կհայտնվի «հակամարտության եւ բախումների մեջ»: Դա եւս առիթ է հանդիսացել զուգահեռ հետաքննության համար դատախազությունում, հայտնում է Newsru.com-ը: