7 մայիսի 2007 - 15:42 AMT
Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանը մերժել է թուրք դիտորդներին
Հայաստանը մերժել է անկախ թուրք դիտորդների մասնակցությունը Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում: Երեւանի մերժումը ստացվել է վերջին պահին, երբ թուրք դիտորդների պատվիրակությունն արդեն Ստամբուլից Անկարա էր ժամանել: Երեւանի վետոն դիտորդները ստացել են մինչեւ Ստամբուլի օդակայան ժամանելը: AGIT-ին միջազգային խումբ է, որը հետեւում է ընտրական գործընթացներին, գրում է «Հյուրիեթ» թերթը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրը, Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրագործելու համար հրավերներ էր ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդներից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: