15 սեպտեմբերի 2016 - 13:04 AMT
2016-ի հոկտեմբերին Պուտինը կայցելի Հայաստան

2016 թվականի հոկտեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:

«Հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է ՀԱՊԿ գագաթնաժողով: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարներին սպասում ենք Երևանում»,- սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը, գրում է Aysor.am-ը:

Օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից:Նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»: