15 սեպտեմբերի 2016 - 15:24 AMT
Սմարթ-ժամացույցների մաքսատուրքը ԵՏՄ-ում կարող է զրոյացվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներն առաջարկել են սմարթ` խելացի ժամացույցները դիտարկել որպես տեղեկատվության ընդունման և փոխանցման համար նախատեսված սարք, ոչ թե ավանդական ժամացույց: Եթե նման որոշում ընդունվի, դա թույլ կտա ներկրվող էլեկտրոնիկան առաքել ՌԴ մաքսային տարածք զրոյական մաքսատուրքով, ոչ թե 10%-ով ինչպես հիմա է, հայտնում է Business online-ը:

Ըստ «Կոմերսանտի», ԵՏՀ անդամները նշում են, որ սմարթ-ժամացույցները ավանդական ձեռքի ժամացույցի տեսքով կատարված էլեկտրոնային սարքեր են` նախատեսված անլար ինտերֆեյսների միջոցով բջջային գաջեթներին միանալու համար: Առաջարկվում է դրանք դասակարգել որպես ձայնի և պատկերի ընդունման և փոխանցման համար նախատեսված մյուս սարքերը, որոնք ՌԴ են ներկրվում զրոյական մաքսատուրքով:

Փաստաթուղթը քննարկման կդրվի 45 օրից: Եթե այն ընդունվի, որոշումն ուժի մեջ կմտնի դրանից մեկ ամիս անց և պարտադիր կլինի ԵՏՄ անդամ բոլոր պետությունների` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, ՀՀ և Ղրղզստանի համար:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ: