15 սեպտեմբերի 2016 - 17:15 AMT
Ծանրամարտիկ Մարգարյանը պատանեկան ԵԱ-ի չեմպիոն է դարձել՝ ռեկորդ սահմանելով

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանից Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել:

Մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում Մարգարյանը 280 կգ է (130+150) բարձրացրել՝ սահմանելով այդ տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը, տեղեկացնում է առաջնության կայքէջը:

Մ15 տարեկանների պայքարում 63 կգ քաշային Լիանա Գյուրջյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ 156 կգ (68+88) երկամարտի արդյունքով:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև մինչև 17 տարեկանների մինչև 56 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը, ով նաև փոքր արծաթե (պոկում վարժությունում) ու փոքր բրոնզե (հրումում) մեդալներ էր նվաճել: Նույն տարիքային խմբի մինչև 62 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկումում (երկամարտում` 6-րդ տեղ), իսկ մինչև 15 տարեկանների մինչև 69 կգ քաշային կարգում Տիգրան Ամիրյանը երրորդ տեղն էր զբաղեցրել պոկում վարժությունում (երկամարտում` 4-րդ տեղ):

Առաջնությանը 49 երկիր է մասնակցում: