7 մայիսի 2007 - 19:08 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի
Մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում թուրք դիտորդներ չեն լինի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, այդ պատճառով էլ թուրք դիտորդներ ընտրություններում չեն լինի, հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը:

Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է թուրք դիտորդների մասնակցությունից Անվտանգության եւ համագործակցության եվրոպական խմբի (AGIT) առաքելության կազմում տարածվել էր մայիսի 7-ին թուրքական ԶԼՄ-ներում: ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտիրի խոսքերով, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ էին ուղարկվել 44 երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք դիտորդների ներկայությունից, սակայն պաշտոնական բացատրություն այդ առիթով դեռեւս չի ստացվել»,-նշել է նա: Իր հերթում Հայաստանի ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանը նշել է, որ տվյալներ չունեն թուրք դիտորդներին մերժելու վերաբերյալ: