16 սեպտեմբերի 2016 - 10:19 AMT
ՀՀ նախագահը մեկնել է Ղրղզստան

Նախագահ Սերժ Սարգսյանր սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նա մեկնել է մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա նաև ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահությամբ:

Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին: Իսկ օրվա առաջին կեսին կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում նախարարները կքննարկեն պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը: