Սեպտեմբերի 15-ին Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների ցույցի մասնակիցներից 12-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում կա նաև 8 ոստիկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:
Գարնանն ու ամռանը ֆրանսիայում պարբերաբար զանգվածային գործադուլներ և ակցիաներ են եղել աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ, որի նախագիծը մայիսի 10-ին անցկացվեց խորհրդարանի ստորին պալատով: Ցույցերը հաճախ ուղեկցվում են բախումներով և անկարգություններով:
Ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ոստիկանության աշխատակիցներից մեկը ոտքերի այրվածք է ստացել: Այս պահի դրությամբ հայտնի է 60 ձերբակալվածի մասին:
Ըստ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», որը Ֆրանսիայի ամենամեծ արհմիությունն է, ակցիային մասնակցել է մոտ 40.000 մարդ: Ոստիկանության տվյալներն ավելի համեստ են` 12.500-13.500 մարդ:
Մանուել Վալսի առաջարկած բարեփոխումը կոչված է ավելացնելու աշխատատեղերը, սակայն օրինագիծը մի շարք միջոցներ է ենթադրում, որոնց դեմ են մարդիկ`աշխատանքային օրվա երկարացում և աշխատանքից ազատելու կարգի պարզեցում: