16 սեպտեմբերի 2016 - 16:03 AMT
Մահապարտը Պակիստանում մզկիթ է պայթեցրել. 16 զոհ, 20 վիրավոր

Առնվազն 16 մարդ է զոհվել Պակիստանում մահապարտ ահաբեկչի կողմից մզկիթում ռումբի պայթեցման հետևանքով: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:

Դա տեղի է ունեցել Մոհմանդ շրջանում, որը գտնվում է ցեղերի գոտում` Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու: Պայթյունը որոտացել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, հայտնում է BBC-ին:

«Մահապարտ մարդկանցով լեցուն մզկիթում էր: Նա բղավել է «Ալլահ ակբար», իսկ հետո հզոր պայթյուն է որոտացել»,-ասել է շրջանի աշխատակազմի ղեկավարը:

Պայթյունի վայրում իրականցվում են որոնողական և փրկարար աշխատանքներ: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել ահաբեկչության պատախանատվությունը: