16 սեպտեմբերի 2016 - 18:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազգային արխիվում ցուցահանդես է բացվել՝ նվիրված անկախության 25-ամյակին

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Ազգային արխիվում սեպտեմբերի 16-ին ցուցահանդես է բացվել:

Ցուցադրվում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած 1-ին համաձայնագրերը, վարչապետերի ստորագրած 1-ին որոշումները և հետաքրքիր այլ փաստաթղթեր:

Ազգային արխիվը հիմնվել է 1923-ին: Ազգային արխիվում տարեկան թվայնացվում է մոտ 200.000 թերթ արխիվային փաստաթուղթ, և արդեն մոտ 1 մլն փաստաթուղթ է թվայնացվել:Ամենակարևոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերն են:

ՖՈՏՈՇԱՐՔ