17 սեպտեմբերի 2016 - 14:25 AMT
Արգենտինայի Կատամարկա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Կատամարկա նահանգը սեպտեմբերի 16-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կատամարկան դարձել է 17-րդ նահանգը, որ միացել է 26.199 Ազգային օրենքին, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը հիշատակվում է որպես «Մարդկանց միջև հարգանքի և հանդուրժողականության ցուցաբերման օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

«Սա ցույց է տալիս Արգենտինայի իշխանությունների հետևողական մոտեցումը ժխտողականության դեմ պայքարում»,- հայտարարել է Բուենոս Այրեսի Հայ դատի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Սաբունցույանը՝ կարևորելով այս որոշումը:

Ազգային օրենք 26,199-ը ընդունվել է 2007թ. հունվարի 15-ին: Դրան արդեն իսկ միացել է Արգենտինայի 17 նահանգ, այդ թվում Բուենոս Այրեսը, Կորդոբան, Լա Պամպան և այլն: