17 սեպտեմբերի 2016 - 12:05 AMT
ԻՊ ահաբեկիչներից փախած եզդի կինը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

Ազգությամբ եզդի երիտասարդ կինը, ում հաջողվել էր փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից, սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հաղորդում է AFP-ն:

23-ամյա Նադիա Մուրադը զբաղվելու է ստրկությունը վերապրած մարդկանց արժանապատվության պաշտպանությամբ: Անցած տարի նա պատմել է իր պատմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրոդում: Նա կոչ է արել պայքարել ծայրահեղականության դեմ և նշել, որ 2014-ին եզդիների դեմ իրագործված հարցակումները պետք է ճանաչել որպես ցեղասպանություն:

Նադիա Մուրադը 2016-ի ապրիլին Երևանում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, որտեղ ներկայացրել է իր պատմությունը: Նրան տնից առևանգել են, մի քանի անգամ վաճառել, և միայն հրաշքով է կարողացել ազատվել գերությունից:

Photo. AFP/Mark Wilson