17 սեպտեմբերի 2016 - 13:11 AMT
Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին։ Նալբանդյանը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում:

Նա կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպվող մի շարք գագաթաժողովների, հայտնում է ԱԳՆ-ն։

Նյու Յորքում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։