10 մայիսի 2007 - 14:27 AMT
Երեւանում մայիսի 9-ին ցրել են ընդդիմության հանրահավաքը
Մայիսի 9-ին Երեւանում հատուկ միջոցների կիրառմամբ ցրվել է ընդդիմության հանրահավաքը: Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ, որի ուղղությամբ շարժվել են «Իմփիչմենթ» դաշինքի մասնակիցները Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքից հետո, նրանց դիմավորել են ոստիկանները արցունքաբեր գազով եւ մահակներով: Ինչպես հաղորդել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, հանրահավաքից հետո ժողովուրդը երթով ուղղվել է դեպի ԱԱԾ շենքը, բողոքելով Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալության դեմ: «Սակայն դեռեւս ԱԱԾ-ի շենքի մատույցներում «կարմիր բերետավորները» սկսել են հեռացնել ժողովորդին մահակների օգնությամբ: Այդ գործողությունների արդյունքում, ըստ Կարապետյանի, արդեն անմիջապես ԱԱԾ-ի շենքի մոտ հրմշտոց է սկսվել, մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, այդ թվում նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆայել Խոստիկյանը եւ «Իմփիչմենթ» դաշինքի անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Տվյալ պահին Խոստիկյանը գտնվում է բուժհիմնարկում»,-հաղորդել է նա, հավելելով, որ Կարապետյանի դեմքին են ուղղել «մանանեխային գազի» շիթը: Ա.Կարապետյանը նշել է նաեւ, որ երթի 4 մասնակիցների ձերբակալել են, սակայն որոշ ժամանակ անց բաց են թողել: «Եթե այդպիսով մեզ փորձում էին վախեցնել, դա նրանց չի հաջողվել, «Իմփիչմենթ» դաշինքի, «Նոր ուղիներ» կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից ոչ ոք չլքեց երթի մասնակիցների շարքերը: Մենք դա համարում ենք քաղաքական սադրանք»,-նկատել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ըստ կազմակերպիչների տվյալների, Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, իսկ ըստ ոստիկանության գնահատականների, այնտեղ հավաքվել էր 5 հազար հոգուց ոչ ավելի մարդ: Հիշեցնենք նաեւ, որ մայիսի 12-ին հանրապետությունում կկայանան խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: