19 սեպտեմբերի 2016 - 14:49 AMT
Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կբացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի կենտրոնում`Հեղափոխության հրապարակում, կբացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվայում կանցկացվի ռուս-հայկական հումանիտար համաժողով:

«Համաժողովին կմասնակցեն ՌԴ միջազգային և արտաքին տնտեսական կապերի մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը»,-ասել են մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին: Տոնավաճառի այցելուները ներկա կլինեն տոնական համերգի:

«Ոսկե նուռին», որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը, ներկայացված կլինեն Հայաստանում արտադրված ապրանքները, ոսկերչական իրեր և հուշանվերներ: Մոսկվայի բնակիչները կարող են մասնակիցը դառնալ վարպետության դասերի:

Տոնավաճառի հյուրերը կկարողանան ծանոթանալ հայկական երաժշտական գործիքների` դուդուկի, քյամանչայի, զուռնայի, դհոլի պատմությանը: Այցելուներին հնարավորություն կտրվի նաև սովորել քոչարի պարել, ինչպես նաև բերդ ու յարխուշտա:

Տոնավաճառի նպատակն է հայկական ապրանքների տարածումը, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը: