Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Վերնիսաժի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: նա նշել է. «Ընտրված 50 տաղավարը խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը և իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ:
Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը»:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաև սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը: