19 սեպտեմբերի 2016 - 15:48 AMT
ՀՀ-ն կբանակցի Բելառուսի՝ արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության հետ

Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կայցելի Հայաստան:

Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարարությունում կայանալիք բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու Նիկարագուայում ԳԼՈՆԱՍՍ համակարգի մոնիթորինգի ու ճշգրտման ղամաքային կայաններ կտեղադրվեն: Այդ մասին է մայիսի 24-ին հայտարարել ռուսաստանյան «Ռոսկոսմոսի» փոխտնօրեն Սերգեյ Սավելյևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:Հայաստանում ու Բելառուսում կայանները կտեղադրվեն 2016 թվականի ընթացքում: