10 մայիսի 2007 - 17:59 AMT
Ռուսաստանը պետք է առավել ակտիվ աջակցի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը
Ռուսաստանի պաշտոնական դիվանագիտությունը պետք է ավելի շատ ջանքեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին հինգշաբթի Երեւանում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը:

«Ռուսաստանի ներդրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող էր եւ ավելի լավ լինել: Մենք պետք է ճիշտ ընդունենք Ռուսաստանի հասցեին հնչող նախատինքները, քանի որ նա բավարար չի հետաքրքրվում հայ-թուրքական հարաբերություններով եւ կարող էր ավելի մեծ ջանքեր ներդնել, որպեսզի հարաբերությունները կառուցվեն սկզբունքային հիմքերով եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա գաղփարախոսական տարբերությունների բարեկարգման վրա»,- գտնում է Կ. Զատուլինը:

Նրա խոսքերով, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը տվյալ համատեքստում բացարձակ սկզբունքային հարց է հանդիսանում, քանի որ անցյալի հարցերը այսօր չափազանց կարեւոր են:

«Ռուսաստանը խորհրդարանական մակարդակով պաշտպանել ու հայտարարություն է ընդունել 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարման հարցով, սակայն ակտիվորեն չի աշխատում տվյալ ուղղությամբ, եթե չհաշվենք Ռուսաստանիւ հայ համայնքի ակտիվությունը»,- ասել է Կ. Զատուլինը:

Սակայն, նրա կարծիքով, այսօրվա շրջափակման պայմաններում Ռուսաստանը կարող էր աջակցել Հայաստանին այնպիսի արդիական հարցերում, մասնավորապես, առեւտրական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության եւ Թուրքիայի տարածքով տարանցիկ ուղիների բարելավման մեջ:

«Թուրքիան իրեն դրսեւորում է որպես վիրավորված երկիր, այն դեպքում երբ ուրիշները պետք է վիրավորվեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող էր ազդել տվյալ հարցում Թուրքիայի վրա այնպիսի լծակների միջոցով, ինչպես ապրանքաշրջանառությունն ու տրանպորտային հարցերը»,- ասել է Կ. Զատուլինը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: