20 սեպտեմբերի 2016 - 11:23 AMT
Արամ Ա-ն կմասնակցի Անկախության 25-ամյակի տոնակատարություններին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամանել է Հայաստան՝ Երևանում մասնակից դառնալու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին։

Նորին Սրբությանն ուղեկցում են Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը, եպիսկոպոս Նորայր Աշըգյանը և վարդապետ Պետրոս Մանուելյանը, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի մայրավանք կվերադառնա սեպտեմբերի 21-ի գիշերը: