10 մայիսի 2007 - 19:02 AMT
ՀՀ ընտրություններից հետո Պիտեր Սեմնեբին կայցելի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը
Հարավային Կովկասի երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կայցելի Երեւանն ու Ստեփանակերտը տարածաշրջանային այցի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Պ. Սեմնեբիի գրասենյակում: Ենթադրվում է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո Պիտեր Սմենեբին կայցելի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: