20 սեպտեմբերի 2016 - 15:31 AMT
«Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն դադարեցնում են քարոզարշավը Գյումրիում

Սամվել Բալասանյանը դադարեցնում է քարոզարշավը: «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբի հայտարարության մեջ, ասվում է, որ քարոզարշավը դադարեցվում է Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով:

Սեպտեմբերի 20-ին գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրու ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վ. Գրիգորյանի փոքր որդին՝ Արշակ Գրիգորյանը: Հիվանդանոցում պարզվել է, որ վերջինս մահացած է:

«Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:Հայտնում ենք մեր խոր ցավակցություը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»,-ասվում է «Բալասանյան դաշինքի» նախարարական շտաբի հայտարարության մեջ:

Քարոզարշավը դադարեցնելու մասին է հայտարարել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ևս թեկնածուներ է առաջադրել Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին է ֆեյսբուքյանիր էջում հայտնել կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

Ընթերցեք նաև. Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին