22 սեպտեմբերի 2016 - 13:32 AMT
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 26-ին, ժամը 12 –ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Օրակարգում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև՝ Հարկային օրենսգիրքը:

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է, իսկ էներգետկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի ու էկոնոմիկայի նախարարություններն անվանափոխվել են:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին կայացած հերթական նիստում որոշել է «ՀՀ հարկային օրենսգրքի» քննարկումը հետաձգել մեկ տարի ժամկետով:

Կարդացեք նաև՝ Քաղաքաշինության նախարարությունը վերանում է, ևս 3 նախարարություն՝ վերանվանվում