Moody's վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկային ցուցանիշը մեկ աստիճանով՝ հասցնելով այն «աղբային» Ba1-ի:
Ֆինանսական վիճակն այդ երկրում վատթարացել է քաղաքական անկայունության պատճառով, իսկ Անկարայի արձագանքը պետական հեղաշրջման փորձին խոչընդոտում է ակնկալվող բաեփոխումներին և օրենքի գերակայությանը, պարզաբանել է Moody's-ը:
Գործակալության զեկույցում ասվում է, որ Թուրքիան գտնվում է խոցելի հանգամանքներում ֆինանսական և տնտեսական տեսակետներից, գրում է Deutsche Welle-ն: Ասվում է, որ երկրի արտաքին խոցելիությունը միայն աճել է, ինչպես վերջին 2 տարում ընդհանրապես, այնպես էլ անկանխատեսելի քաղաքական հանգամանքների պատճառով: Գործակալությունը նաև հղում է անում զբոսաշրջիկների մեծ արտահոսքին, որի պատճառը ՌԴ պատժամիջոցներն են ու ահաբեկչությունները Թուրքիայում:
Զբոսաշրջության ոլորտն ապահովում էր Թուրքիայի տնտեսության արտադրողականության 4,5 տոկոսը: Միաժամանակ աճել են կառավարության, ձեռնարկությունների և բանկային հատվածի պարտքերը: 2016-ին Թուրքիան պետք է մոտ 159 մլրդ դոլար վճարի, արձանագրվել է նաև ներդրողների վստահության նվազում: