24 սեպտեմբերի 2016 - 14:08 AMT
ՀՀ-ն մասնակցում է ժամանակակից արհեստի և դիզայնի «Էթնոֆեստ 2016» թբիլիսյան համաժողովին

Հայաստանցի վարպետները մասնակցում են ժամանակակից արհեստի և դիզայնի «Էթնոֆեստ 2016» առաջին թբիլիսյան համաժողովին, որը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին:

Փառատոնին, որը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը, մասնակցում է մոտ 260 վրացի վարպետ, իսկ հյուրերի թվում են հայերից բացի արհեստավորներ Ադրբեջանից, Թուրքիայից և Սլովակիայից:

Միջոցառումը «Էքսպո Ջորջիա» կենտրոնում բացել է Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն, հայտնում է Նովոստի-Գրուզիան:

3 օր շարունակ համաժողովի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր և թրենինգներ՝ սա նման առաջին մեծ ցուցահանդեսն է Հարավային Կովկասում:

Միջոցառումը կազմակերպվել է «Արվեստի միջազգային կենտրոն»՝ «Ավանդական արհեստ, հարթակ տնտեսական զարգացման համար» և Եվրամիության Investing in People նախագծերի շրջանակում: