26 սեպտեմբերի 2016 - 10:43 AMT
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին սպասվում է 20-24 աստիճան տաքություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-29-ին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում և Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով: