13 մայիսի 2007 - 00:34 AMT
Հայ բանտարկյալներն իրենց նախընտրությունը տվել են Հանրապետական կուսակցությանը
Հայաստանի քրեա-կատարողական հաստատություններում անցկացրած քվերակության արդյունքներով առաջին տեղում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է` 221 ձայնով: Ինչպես հաղորդել են ԿԸՀ-ում, 150 ձայն տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 45-ը` ՀՅԴ Դաշնակցությանը: Ժողովրդական կուսակցության օգտին քվեարկել է 39 բանտարկյալ, Ժառանգության օգտին` 31 բանտարկյալ, Միասնական աշխատանքային կուսակցության օգտին` 29, «Օրինաց Երկիր» կուսակցության օգտին` 26, «Ազգային Միաբանության» օգտին` 24, Կոմունիստական կուսակցության օգտին` 12, «Դաշինքի» օգտին` 9, «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության օգտին` 6ական ձայն, Ժողովրդական, Մարքսիստական եւ «Հանրապետություն» կուսակցության օգտին` մեկական ձայն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 615 բանտարկյալ, ովքեր իրենց պատիժը կրում են Կենտրոն, Դավիթաշեն, Նուբարաշեն մայրաքաղաքային քրեա-կատարողական հաստատություններում, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում` Աբովյան, Վանաձոր, Արթիկ եւ Գորիս: 35 հոգի իրավունք ուներ նաեւ քվեարկելու մեծամասնական համակարգով: