13 մայիսի 2007 - 01:15 AMT
ԵԱՀԿ. Հայաստանում կայացած ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առքելության ներկայացուցիչ Կլաս Բերգմանը հայտարարել է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Մենք բազմաթիվ ընտրատեղամասեր ենք այցելել, եւ մեր տպավորությունը հետեւյալն է, որ ամեն բան բավականին լավ էր անցնում»,- ասել է Բերգմանը: Իսկ ԺՄԻԲ/ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի դիտորդները ձեռնպահ են մնացել որեւէ մեկնաբանություններից Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: