26 սեպտեմբերի 2016 - 16:15 AMT
ՀՀ-ն և Բելառուսը կքննարկեն գործակցությունը ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտներում

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելելու է Մինսկ, ասվում է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Մինսկում ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:

Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելել էր Հայաստան: Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած բանակցություններին և համակարգի փորձարկումների կազմակերպմանը: