Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ եթե հաղթի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում, Ղրիմը կճանաչի ռուսական տարածք:
2016-ի փետրվարին Մարին Լե Պենը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2017-ի նախագահական ընտրություններին, որի առաջին տուրը կայանալու է ապրիլի 23-ին:
«Հաշվի առնելով պատմական իրողությունները, ինչպես նաև ընտրությունը, որ հստակ կատարվել է միավորման մասին հանրաքվեի ժամանակ, ես նախագահ ընտրվելու դեպքում Ղրիմը կճանաչեմ ՌԴ տարածք»,-ասել է Լե Պենը:
«Եվրոպական պատժամիջոցները, շրջափակումը կամ նույնիսկ «Միստրալները» ՌԴ-ին չտրամադրելը` այս ամենը ոչ միայն հակասում է Ֆրանսիայի շահերին, այլ նաև խախտում է մեր բազմադարյա ավանդույթը, որի համաձայն տերությունը երբեք ուրիշների ցուցումով չի շարժվել»,-ասել է Լե Պենը` հավելելով, որ ՌԴ և Ֆրանսիայի հարաբերությունները կարևոր են բազմաբևեռ աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ փորձագետների, հիմնական պայքարը կծավալվի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի և նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի միջև:
Ավելի վաղ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին նա ասել է Եվրամիության վիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ:
Ընթերցեք նաև. Մարին լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել