Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար հնչում են ընտանեկան ու տոնական միջոցառումների ժամանակ:
Ժյուրիի հիմնական անդամներն են՝ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը:
Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, ով բավականին խիստ քննադատեց նախագիծը:
«Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Պապյանին են միացել մի շարք արվեստի գործիչներ և մտավորականներ: Հաղորդման դեմ ստորագրահավաք է կազմակերպվել Change.org-ում:
PAN-ին հետաքրքրում է Ձեր կարծիքը՝ Հանրայինի եթերում «ռաբիս» երաժշտությունը սահմանափակելու գաղափարի շուրջ: