Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում 229 համայնքից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը:
Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն, գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում, 20-ում չեն առաջադրվել:
Այսպես, Արագածոտնում համայնքապետ ընտրել են 80 գյուղում և քաղաքում, որից 12-ում գործող ղեկավարները չեն ընտրվել, 6-ում չեն առաջադրվել: Արարատի մարզի 63 համայնքներից 7-ում գործող համայնքապետերը չեն ընտրվել, 5-ում նրանք չեն առաջադրվել:
Արմավիրում համայնքի ղեկավար ընտրել են 57 բնակավայրում, 45-ում գործող համայնքապետերն են ընտրվել, 7 համայնքում նրանք պարտություն են կրել, 5-ում չեն առաջադրվել:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: