27 սեպտեմբերի 2016 - 15:11 AMT
ՆԱՏՕ-ի նավը 15 տարում առաջին անգամ մտել է Իրանի ռազմածովային բազա

Իտալական ռազմական նավատորմի նավը, որը Հնդկական օվկիանոսում մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին ծովահենների դեմ, վերջին 15 տարում առաջին անգամ մտել է Իրանի Բանդար Աբաս նավահանգիստը: Այդ նավահանգստում է տեղակայված Իրանի գլխավոր ռազմածովային ռազմակայանը, հայտնում է Iran.ru-ն:

Իտալիայի ՌԾՈՒ հրամանատարությունը հայտարարել է, որ այցը երկու նավատորմերի միջև «պատմական և հիանալի հարաբերությունների» մաս է կազմում:

Ավելի վաղ Իրան էր այցելել իտալացի ռազմական նավաստիների պատվիրակությունը փոխծովակալ Ռոբերտո Չիա Մարչելլայի ղեկավարությամբ: 2016-ի ապրիլին Իրան էր այցելել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: