13 մայիսի 2007 - 16:04 AMT
ԵԱՀԿ-ն առաջին անգամ Հայաստանում կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ անվանել է ժողովրդավարական
Հայաստանում անցած ընտրություններն ընդհանուր առմամբ ժողովրդավարական են եղել, այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Տինսգաարդը: Նրա խոսքերով, նախորդ ընտրությունների համեմատ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: