13 մայիսի 2007 - 16:43 AMT
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ. ԿԸՀ-ն ավարտել է քվեների հաշվարկը
Հայաստանի ԿԸՀ-ն ավարտել է քվեների հաշվարկը 1 932 ընտրատեղամասերում (1 351 669 ընտրողների ձայներ): Քվեների հաշվառման արդյունքում խորհրդարանական ընտրություններում առաջին դիրքերը պահպանել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀՅԴ Դաշնակցությունը: Ինչպես հաղորդեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, ընտրողների քվեները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 453 032 ձայն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 204 032 ձայն

ՀՅԴ Դաշնակցություն` 177 192 ձայն

«Օրինաց երկիր» կուսակցություն` 95 296 ձայն

ՄԱԿ` 59 30 ձայն

«Դաշինք» կուսակցություն` 33 093 ձայն

«Ազգային միաբանություն»` 49 869 ձայն

«Ժառանգություն» կուսակցություն` 80 890 ձայն

«Հանրապետություն» կուսակցություն` 22 609 ձայն

Ժողովրդական կուսակցություն` 37 034 ձայն

«Նոր ժամանակներ» կուսակցություն` 47 018 ձայն

Հայաստանի Ժողովրդական կուսակցություն`23 629 ձայն

«Իմպիչմենտ» դաշինք` 17 808 ձայն

Կոմունիստական կուսակցություն` 8 835 ձայն

Ազգային դեմոկրատական կուսակցություն`8 591 ձայն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն`8 468 ձայն

«Ազգային համաձայնություն» կուսակցություն`4 251 ձայն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն`3 780 ձայն

«Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն` 3 591 ձայն

Հայաստանի Մարքսիստական կուսակցություն-2 896 ձայն

Միսնական լիբերալ կուսակցություն` 2 748 ձայն

Երիտասարդական կուսակցություն` 3 302 ձայն

Սոցիալ-դեմոկրտական «հնչակյան» կուսակցություն` 1 033 ձայն