Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին, 30-ին շրջանների մեծ մասում, հոկտեմբերի 1-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, տեղեկացնում է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունը:
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 28-ին, 30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
29-ին և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: