29 սեպտեմբերի 2016 - 13:22 AMT
Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակը հրապարակվել է

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանու ընտրություններին մասնակցելուիրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակները՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանու ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 2-ին: Առաջինումիշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններն արդեն անցկացվել են: Արդյունքում ընտրությունների արդյունքում 229 համայնքից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը:

Կարդացեք նաև՝ԿԸՀ. Գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում