29 սեպտեմբերի 2016 - 16:15 AMT
«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել. Ֆինանսական գործիքները կկարգավորվեն

Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական գործիքների, մասնավորապես` ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծերի նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ և համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում:

Ընդգծվում է, որ նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր և կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007-ին: 2015-ին դրանում փոփոխություններ են կատարվել: